Էստոնիայում մոտ 14 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք է եղել
Չորեքշաբթի օրը շուրջ 14 հազար էստոնացիների անձնական տվյալներ հասանելի են դարձել համացանցում։ Սա Էստոնիայի պատմության մեջ անձնական տվյալների ամենամասշտաբային արտահոսքն է:
Էստոնական Charlot օնլայն խանութի 14 հազար օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել բոլորին: Հասանելի են դարձել օգտատերերի անուն-ազգանունները, բնակության հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեներն ու գաղտնաբառերը:
Պատկան մարմինների կարծիքով՝ արտահոսք է տեղի ունեցել, քանի որ օնլայն խանութի ադմինիստրացիան անփութություն է ցուցաբերել ու չի կարողացել լիարժեքորեն պաշտպանել իր օգտատերերի անձնական տվյալները: