Տրիպոլիում ավիահարվածներից հետո կա 53 զոհ և 130 վիրավոր
Տրիպոլիի շրջանում ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, որոնցից վեցը երեխաներ են: Վիրավորների նախնական թիվը 130-ն է: Ավիահարվածները հասցվել են Տաջուրա շրջանում՝ փախստականների ճամբարին մոտ:
Տրիպոլիի ազգային համաձայնության ճակատն ավիահարվածների մեջ մեղադրում է Լիբիայի ազգային բանակի ավիացիայի ղեկավար Խալիֆ Խաֆտարին: Ինքը Խաֆտարին հերքում է, որ իրենք որևէ կերպ կապ ունեն ավիահարվածների հետ:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադաֆֆիի սպանությունից հետո երկիրը բաժանվել է մասերի: Երկրի արևելյան շրջանները ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված պառլամենտը, իսկ արևմուտքում իշխում է ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության ճակատը՝ Ֆայեզ Սարաջիի գլխավորությամբ: