Բացվեց «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը (տեսանյութ)
Հայաստանում մեկնարկել է Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը, որին մասնակցում են աշխարհի 36 երկրի 700-ից ավելի անվանի բժիշկներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, Ծառուկյան ընտանիքի անդամները:
«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին քննարկվելու են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները:
Համագումարին խոշոր աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: