Պաշտոնական. Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց «Չելսի»-ն
«Դերբի Քաունթրի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց «Չելսի»-ն: Լոնդոնյան ակումբը 41-ամյա մասնագետի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:
6-ժամյա քննարկումից հետո կողմերը համաձայնության են եկել: Լեմպարդը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2001-2014 թվականներին և անցկացրել է 648 հանդիպում ու դարձել 211 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսի»-ում փոխարինեց Մաուրիսիո Սարիին: