«Նիկո՛լ, հեռացիր», «Նիկո՛լ, խաբեբա». Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. նրանք արդարադատություն են պահանջում (ֆոտո, վիդեո)
Կառավարության դիմաց իրենց պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով, աջակիցները եկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ակնկալիքով:
Վերջիններս վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունն արդար չի ընթանում և նրա կալանավորումը ևս ապօրինի է: Հաշվի հառնելով ԱԱԾ, ՀՔԾ և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցները, բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ «արդարադատությունը թելադրանքով է իրականացվում»:
Աջակիցները պահանջում էին արդար դատավարություն:
Նրանք նաև բարձրաձայնեցին այն բոլոր խոստումները, որոնք 1 տարի առաջ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը: Ու, քանի որ այդ խոստումները չեն իրականացել, ուստի նրանք բացականչում էին «Նիկոլ խաբեբա, ամոթ, ամոթ...»:
Աջակիցները պահանջում էին նաև Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ Նիկո՛լ, հեռացիր, բացականչությամբ: