«Յուվենտուս»-ը 55+10 միլիոն եվրո կառաջարկի Մատտիաս դե Լիգտի համար
Թուրինի «Յուվենտուս»-ը առաջիկա ժամերին կանի առաջին պաշտոնական առաջարկը «Այաքս»-ին՝ Մատտիաս դե Լիգտի տրանսֆերի համար:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: Թուրինցիները 19-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 55 միլիոն եվրո և ևս 10 միլիոն եվրո բոնուսներով:
Պաշտպանի համար պայքարում է նաև «ՊՍԺ»-ն, սակայն թուրինցները առաջատար են, քանի որ նրանք արդեն համաձայնեցրել են պաշտպանի հետ անձնական պայմանագիրը: