«Ժամանակ»․ Նախկին ՀՀԿ-ականը՝ փոխնախարար․ ուշագրավ մանրամասներ՝ նորանշանակ Քրիստինե Գրիգորյանի մասին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Գրիգորյանը մինչ այդ հեղափոխությունից հետո փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել։ Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանությունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: