Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է գնել «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին, ում ցանկանում է գնել նաև «Նապոլի»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Երեքշաբթի օրն Իկարդիի գործակալն ու թուրինյան ակումբի սպորտային տնօրենը հանդիպել են: Թուրինյան ակումբը համաձայնել է տարեկան 8 միլիոն եվրո տալ Իկարդիին, իսկ Իկարդին դեմ չէ տեղափոխվել Իտալիայի չեմպիոնների մոտ:
Միլանյան ակումբն այդ գործարքից ցանկանում է ստանալ 60 միլիոն եվրո, որով էլ կգնի Ռոմելու Լուկակուին: Այս տրանսֆերի կայացման դեպքում թուրինյան ակումբը կվաճառի Գոնսալո Հիգուաինին ու Մարիո Մանջուկիչին: