Հնարավոր է՝ նկարահանվի բազմասերիանոց ֆիլմ «Հարրի Փոթերի» մասին
Աշխարհահռչակ Warner Bros․ ընկերությունը կարող է նկարահանել բազմասերիանոց կինոնկար՝ Հարրի Փոթերի մասին։ Ֆիլմում կարող են լինել նաև նոր հերոսներ։ Այս մասին հաղորդում է «Кинопоиск»-ը։
Ըստ համացանցում հայտնված լուրերի՝ սերիալի գործողություններն ընթանալու են նախքան Հարի Փոթերի պատմությունը։ Սերիալում լինելու են Հոգվարթսի աշակերտների պատմությունները։
Նշվում է, որ այս գաղափարը դեռ քննարկվում է։ Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։