Իրկուտսկում զոհերի թիվը հասել է 20-ի
Մահացածների թիվն ավելացել է Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ըստ նոր տեղեկությունների մահացել է 20 մարդ։ Նշվում է, որ այսօր գտնվել է ևս 2 մահացածի մարմին։ Մոտ 20 մարդ հոսպիտալացվել է։
Ընդգծենք, որ Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են անտուն։