Լուիս Սուարեսը Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղերին մասնակցել է ոսկրի կոտրվածքով
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Ամերիկայի գավաթին մասնակցել է ոչ լիարժեք մարզավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Կատալոնյան ակումբի ֆուտբոլիստի ձեռքի ոսկորը կոտրված է եղել։ Նա այդպես խաղացել է երկու խաղ՝ Պերուի ու Չիլիի հավաքականների հետ։
Սուարեսը վնասվածք է ստացել Ճապոնիայի հետ հանդիպման ժամանակ․ նա կոտրել է ձախ ձեռքի չորրորդ մատի ոսկորը։