60-70 միլիոն եվրո և Պաոլո Դիբալա․ «Յուվենտուս»-ը Պոգբային գնելու առաջարկ կանի
Թուրինի «Յուվենտուս»-ը դեռ շարունակում է ելքեր գտնել Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Թիմի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է անգլիական ակումբին առաջարկել 60-70 միլիոն եվրո և Պաոլո Դիբալային։
Մանչեսթերյան ակումբն էլ ցանկանում է այս տրանսֆերից ստանալ 150 միլիոն եվրո։ Նշենք, որ «Մադրիդի Ռեալ»-ը նույնպես ցանկանում է գնել Պոգբային։