Ողբերգական դեպք Կուրգանում․ հեռախոսի պայթյունից երեխա է մահացել
Կուրգանի մարզում հեռախոսի պայթյունից երեխա է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան հեռախոսը դրել է լիցքավորման։
Քաղաքի հերթապահ ծառայության հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է․ «Ստացված վնասվածքների հետևանքով երեխան մահացել է»։
Նշվում է, որ դեպքի ժամանակ տանն ընտանիքի մյուս անդմաներն էլ են եղել։