«Բարսելոնա»-ն պատրաստ է բաց թողնել Ումտիտիին 50 միլիոն եվրոյի դիմաց
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին կարող է փոխել իր ակումբը։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը պատրաստ է քննարկել այն առաջարկը, որը կլինի 50 միլիոն եվրոյի շուրջ։ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Յուվենտուս»-ը։
Ումտիտին անձամբ մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է մնալ կատալոնյան ակումբում։