«Մեզ չտվեցին մեր վաստակած երկու 11 մետրանոց հարվածները» Լեոնել Մեսսի
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայից կրած 2-0 հաշվով պարտությունը։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք ունեինք գոլային դրվագներ և գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին, իսկ տուգանային հրապարակում թեժ էր։ Մեզ չտվեցին մեր վաստակած երկու 11 մետրանոց հարվածները։ Հաղթել այսօր մեզ մոտ չստացվեց»։
Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում Արգենտինան կմրցի Չիլի-Պերու զույգի պարտվողի հետ։