Այսօր աշխարհում կլինի արևի խավարում
Երկիր մոլորակի արևմտյան կողմի բնակիչները հնարավորություն կունենան հուլիսի 2-ին տեսնել արևի ամբողջական խավարումը: Խավարումն առավել լավ կերևա Չիլիում և Արգենտինայում:
Արևի ամբողջական խավարումը կտևի շուրջ 4 րոպե 33 վայրկյան:
Հիշեցնենք, որ արևի ամենաերկար խավարումը գրանցվել է 7 րոպե: Ամեն կես տարին մեկ արևը, լուսինն ու Երկիր մոլորակը հայտնվում են մեկ գծի վրա, եթե մեջտեղում հայտնվում է լուսինը, ապա Երկրի բնակիչները ականատես են լինում արևի խավարման, եթե Երկիրն է հայտնվում մեջտեղում, ապա տեսնում ենք լուսնի խավարում: