Իրանում կասկածում են, որ հնարավոր է ԱՄՆ-ի հետ երկխոսել
Իրանի խորհրդարանականները կասկածում են, որ հնարավոր է Ամերիկայի հետ երկխոսություն սկսել այն բանից հետո, երբ Ամերիկան դուրս եկավ միջուկային համաձայնագրից և օրեցօր նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ:
Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի փոխխոսնակ Մահմուդ Փեզեշկիան: Նրա խոսքերով` չնայած այն հանգամանքին, որ Իրանը կատարել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն անտեսելով ամեն ինչ, դուրս եկավ համաձայնագրից:
«Մյուս կողմից էլ իրենք զինվորական նավերն են ուղարկում Պարսից ծոց ու անօդաչու թռչող սարքերով լրտեսում մեզ»- ասել է փոխխոսնակը: «Այդքանից հետո էլ չեն ամաչում ու մեզ եկրկխոսության կոչ են անում»-հավելել է նա: Նա կասկած է հայտնում , որ եթե ԱՄՆ-ն երկխոսություն ցանկանար՝ դուրս չէր գա մեծ ջանքերի գնով ձեռք բերված միջուկային համաձայնագրից: