Հարձակում Նիգերիայի զինվորական ճամբարի վրա. կա 16 զոհ
Նիգերիայի արևմուտքում զինվորական ճամբարի վրա հարձակման հետևանքով 16 զինվորական է զոհվել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի խումբ զինված մարդիկ Մալիի հետ սահմանին գտնվող զինվորական ճամբարի վրա հարձակում են գործել: Կա տեղեկություն, որ հարձակվողները 10 զինվորական մեքենա են գողացել:
Պաշտոնական հայտարարություն միջադեպի վերաբերյալ դեռևս չի եղել, ինչպես նաև ոչ ոք դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: