Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի. քաղաքագետ
Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, ուղիղ ժողովրդավարություն, աղքատությունը ձեր գլխում է, Արցախը բանակցությունների կողմ... և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է՝ կարևորը որ «դվիժենի» լինի։
Վեթինգը դարձրել են քաղաքականության հիմք, բայց պարզվում է՝ անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։
Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում, նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար։
Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է․..։
Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։
Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։
Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք»։