Մանվել Գրիգորյանը բժիշկների ուղեկցությամբ ներկայացավ դատական նիստին (տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով այժմ կալանքի տակ է, այսօր իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին ներկայացավ բժշկի ուկեղցությամբ։
Նա եկել է անվասայլակով։ Գրիգորյանի միացված է թթվածնային սարք։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։