Բրիտանուհուն ինքնաթիռից հեռացրել են դեկոլտեի պատճառով
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հարիեթ Օսբորնին դուրս են հրավիրել ինքնաթիռից, որը թռչում էր Մալագայից Լոնդոն, բաց հագուստի համար: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Բրիտանուհին կրել է հագուստ, որն ունեցել է դեկոլտե:
Ինչպես նշում է բրիտանուհին, բորտ ուղեկցորդուհին հորդորել է լքել օդանավը, քանի որ նա կրում է տեղին ոչ համապատասխան հագուստ: EasyJet ավիաընկերությունից էլ նշում են, որ բրիտանուհուն կոչ են արել կրել մեկ այլ հագուստ, սակայն արդյունքում աղջկա ու աշխատակիցների միջև անհամաձայնություն է եղել, ինչի արդյունքում նրան օդանավից հեռացրել են:
Բրիտանուհին ստիպված է եղել գիշերել օդանավակայանում: