Այսօր կարող է վճռվել Նեյմարի հարցը. «ՊՍԺ»-ն նրանից կբաժանվի 222 միլիոն եվրոյի դիմաց
Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հետ բերի Նեյմարին: Esporte Interativo-ն նշում է, որ այսօր Նեյմարի հայրը, ով համարվում է Նեյմարի գործակալը, ինչպես նաև նրա փաստաբանը կհանդիպեն կատալոնական թիմի տնօրեն Անդրե Կյուրիի հետ:
Կողմերը ցանկանում են փակել տրանսֆերի հարցը: Փարիզյան թիմը հետաքրքրված չէ Կոուտինյոյի և Դեմբելեի ծառայություններով: Փարիզյան ակումբը պատրաստ է հրաժարվել Նեյմարից 222 միլիոն եվրոյով:
Հենց այս նույն գումարով 2017 թվականին Նեյմարը կատալոնական թիմից եկավ Փարիզ: