«Ռոմա»-ն ցանկանում է գնել Գոնսալո Հիգուաինին
Նախորդ մրցաշրջանի ամենաձախողակ ֆուտբոլիստներից մեկի՝ Գոնսալո Հիգուաինի շուրջ հետաքրքրություն է սկսել իտալական «Ռոմա»-ն: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Կայքը նշում է, որ հռոմեական ակումբի ղեկավարները կապ են հաստատել Հիգուաինի գործակալի, ինչպես նաև Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:
Նշվում է նաև, որ այս պահին հռոմեական ակումբը բանակցում է հենց Հիգուաինի հետ: