Իրկուտսկում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, իսկ անհետ կորածների թիվը 13 է: Այս մասին տեղեկացնում է Ntv.ru-ն։
Ավելի վաղ տեղի լրատվականները հայտնել էին, որ զոհվել է 12 մարդ և անհետ կորածների թիվը հասել է 9-ի: 16 զոհերի մասին հայտնել է տեղի հիվանդանոցի ղեկավարը: Հեղեղումների արդյունքում տուժել է 760 մարդ, որոնցից 155-ը հոսպիտալացվել են:
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ բժշկական օգնություն է ստացել 1300 մարդ: