Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել
Մամուլ

«Իրատես». Փաշինյանի և Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել

«Իրատես» թերթը գրում է.

«Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները, թեւերի բաժանումները փաստ են։ Խմորումների մասին երեկ խոսել է Սասուն Միքայելյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ եւ այս կուսակցության հիմնադիր Միքայելյանը անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։

Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։

Սա ինչ-որ առումով նաեւ որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թեւը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երեւում է՝ նրան լսող չկա։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որը լավագույնս է ցուցանում, որ Փաշինյանի եւ Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաեւ փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է եւ ապագայի առաջ կանաչ լույս վառելը եւ պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»։

Փաստորեն, վերստին Փաշինյանը մերժում է այն ամենը, ինչ անցյալում եղել է, գծում է հերթական անջրպետը, որը գնալով ոչ միայն խորանում է, այլեւ նախկինի հետ հատվող բոլոր ճանապարհներն այրում։ Նրան պատասխանում է մերժված Սասուն Միքայելյանը. «Այս տարիներին համակարգ է ձեւավորվել, եւ մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանու՞մ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել էդ ձեւի»։

Եվ իսկապես, այդ նախկին համակարգի «ծնունդ» է նաեւ Սասուն Միքայելյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր թիմակիցն էր ու այսօր Փաշինյանին ճիշտ հարցադրում է անում. «Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք»։

Պարզվում է՝ Միքայելյանը լավ չի հասկացել Փաշինյանին՝ մարդուն են փոխում այնպես, ինչպես իրեն դուրս դրեցին կուսակցության վարչությունից, իսկ հետագայում՝ գուցե նաեւ կուսակցությունից։

Ի դեպ, Սասուն Միքայելյանը պետք է հետեւություն անի նաեւ այն փաստից, որ կուսակցությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, ճանապարհ չանցած մարզպետին ավելի մեծ տեղ տվեցին, քան իրեն՝ կուսակցության հիմքում կանգնած, հեղափոխության սյուն դարձած, արցախյան ազատամարտում կռված, անգամ ազատամարտը հեղափոխությանը ստորադասած Սասուն Միքայելյանին։

Հանրագումարում՝ Ռոմանոս Պետրոսյանին դարձրին վարչության անդամ, իսկ Միքայելյանին թողեցին շարքային կուսակցականի կարգավիճակում։

Այնպես որ, արցախյան ազատամարտն անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, Սասուն Միքայելյանի ներդրումն էլ ազատամարտում ոչ ոք փորձ չարեց նսեմացնելու, բացի իրենից, ուստի պատասխան հարվածը չուշացավ։ Ինչպես ասում են՝ հետեւություններ անելու ժամանակն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում