«Ժամանակ»․ Արցախում Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Մոսին
«Ժամանակ». թերթը գրում է.
«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:
Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին և նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ և տեղի չի տա խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում