Մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել. Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, չքվեարկեց իր իսկ կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի օգտին։
Խոսքեր չեմ գտնում որակելու այս վարքագիծը, բայց պետք է ասեմ, որ մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել։
Կարծում եմ, որ այսուհետ ոչ մի իրեն հարգող պրոֆեսիոնալ մասնագետ չպետք է համաձայնվի առաջադրվել ՀՀ ԱԺ կողմից հաստատման ենթակա որևէ պաշտոնում։
Եթե իրենք չեն հարգում իրենց իսկ առաջադրումը, ապա ինչպե՞ս կարելի է նրանց վստահել պետության օրենսդիր իշխանության իրացումը խորհրդարանական կառավարման համակարգում»: