Հեղեղումներ Իրկուտսկում. կա 7 զոհ և 9 անհետ կորած
Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է յոթի, ինը մարդ համարվում է անհետ կորած: Անհետ կորածների մեջ մեկ երեխա կա: Քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել շուրջ 153 տուժած:
Շրջանի չորս գյուղեր կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ: Տեղի փրկարարական ծառայությունների փոխանցմամբ՝ բոլոր չորս գյուղում էլ սննդի ու խմելու ջրի բավարար պաշարներ կան:
Չնայած նրան, որ այսօր Իյա գետի մակարդակը շուրջ 20 սանտիմետրով իջել է, այնուամենայնիվ, վտանգը դեռ պահպանվում է: