«Ցավում եմ, որ մեր թեկնածուն չեք». «Ձեր թեկնածուն չէ, բայց կարող եք քվեարկել». Ալեն Սիմոնյանն արձագանքեց Բաբաջանյանին (տեսանյութ)
Միամտություն կլիներ կարծել, որ զուտ կանոնների ընդունմամբ կարող են հասնել դատավորների բարեվարքությանը: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ ասաց թեկնածու Աննա Մարգարյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի վեթինգի մասին հարցին:
Ըստ Աննա Մարգարյանի՝ չպետք է կենտրոնանալ միայն դատական համակարգի վրա՝ ինչպես արվել է մյուսն համակարգերում, հայտարարագրման նույն մեխանիզմը պետք է կիրառվի նաև դատական համակարգի վրա:
Նրա մյուս արձագանքները ևս լսելով՝ Արման Բաբաջանյանն ափսոսանք հայտնեց, որ Աննա Մարգարյանն իրենց թեկնածուն չէ. «Ցավում եմ, որ Դուք մեր թեկնածուն չեք»,- ասաց նա, ինչին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Քվեարկությունը գաղտնի է՝ ձեր թեկնածուն չէ, բայց կարող եք քվեարկել»:
Ամեն դեպքում, Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ: Նրան կողմ էր քվեարկել 66 և դեմ՝ 19 պատգամավոր: Իսկ Աննա Մարգարյանի ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 76 պատգամավորի կողմ քվե:
131 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր:
Մանրամասները՝ տեսանյութում