Ինչպիսին կլինի հուլիսը. Գագիկ Սուրենյանի կանխատեսումները
Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրամետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։
Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»։