«Միլան»-ը կգնի «Ռեալ»-ի կիսապաշտպանին
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Իտալացիները ցանկանում են 22-ամյա իսպանացուն վարձակալել 2 տարով, որի համար կվճարեն 5-8 միլիոն եվրո, որից հետո նրա տրանսֆերը կգնեն 35 միլիոն եվրոյով:
Իսպանական ակումբն էլ ցանկանում է այդ տրանսֆերից ստանալ 40 միլիոն եվրո: Առաջիկա օրերին այդ տրանսֆերը կարող է իրականանալ: