Կոստաս Մանոլասը տեղափոխվեց «Նապոլի»
Իտալական «Ռոմա»-ն հայտնել է իր թիմի պաշտպան Կոստաս Մանոլասի տեղափոխության մասին: 28-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նապոլի»:
Տրանսֆերի համար Նեապոլյան ակումբը վճարել է 36 միլիոն եվրո: Մանոլասը իր նոր ակումբում տարեկան կստանա 4,5 միլիոն եվրո աշխատավարձ:
Ընդգծենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված էր նաև «Միլան»-ը: