«Մի վախեցի անունս տաս». Սասուն Միքայելյանին մոռացել էին ներկայացնել (տեսանյութ)
News.am-ը հրապարակել է տեսանյութ «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցած միջոցառումից: Արցախյան պատերազմում անհետ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառման վարողը չի ներկայացնում ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին: Վերջինս դիտողություն է անում նրան:
«Ես հա՛մ Երկրապահի նախագահն եմ, հա՛մ էլ Ազգային Ժողովի պատգամավոր եմ, մի վախեցի անունս տաս»,- ասում է Սասուն Միքայելյանը: Նրա դիտողությունից հետո միայն վարողը հրապարակավ ներողություն է խնդրում և ներկայացնում Սասուն Միքայելյանին:
Թե ինչու էր միջոցառման վարողը «մոռացել» ներկայացնել այդքան ակնառու պաշտոնյային և ազատամարտիկին, պարզ չէ։ Թեև մյուս կողմից էլ պատահական չէր Սասուն Միքայելյանի ակնարկը, թե՝ «մի վախեցի անունս տաս», հաշվի առնելով, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, լարվածություն կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի միջև: Վերջինս անգամ պատրաստ է հրաժարվել մանդատից: