Թրամփը Կիմ Չեն Ընին առաջիկա հանդիպման հրավեր է արել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ինքնաբուխ հրավիրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հանդիպել երկու Կորեաների սահմանին մոտ:
Թրամփը պլանավորել է այցելել Հարավային Կորեա Ճապոնիայում անցկացվող G 20-ի գագաթնաժողովից հետո:
Թրամփը երկօրյա այց կկատարի Սեուլ, որի նպատակն է որևէ կերպ փակուղուց դուրս բերել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները: