«Ռուսաստանը չի պատրաստվում Ամերիկայից որևէ բան խնդրել». Վլադիմիր Պուտին
«Այն, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, Ամերիկայի գործն է»-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը չի պատրաստվում Ամերիկայից որևէ բան խնդրել, չնայած որ որոշ առևտրա-տնտեսական համաձայնություններ են ձեռք բերվել»-հավելել է Պուտինը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը որակել էր գործնական և արդյունավետ, իսկ Թրամփն իր հերթին ասել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը մեծ պոտենցիալ ունեն, որը կարող են օգտագործել առևտրատնտեսական փոխհարաբերություններում: