«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է գնել Իվան Ռակիտիչին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է գնել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչին։ Այս մասին տեղեկանում ենք Diario Sport կայքից։
Մոտ 2-3 շաբաթ առաջ անգլիական ակումբը կապ է հաստատել կատալոնական ակումբի հետ և նշել, որ հետաքրքրված է Ումտիտիի ու Ռակիտիչի ծառայություններով։
Իսպանական ակումբը մերժել է անգլիացիների 35 միլիոն եվրոյանոց առաջարկը և Ռակիտիչի համար ցանկանում է 50 միլիոն եվրո։