Ուրալում հայտնաբերել են Ռուբենսի կտավի բնօրինակը
Ուրալի երկրամասի Իրբիտսկի թանգարանում պահվող Պիտեր Ռուբենսի կտավներից մեկը, որ մինչ օրս համարվում էր նկարի կրկնօրինակը, պարզվել է հենց բնօրինակն է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս ամենը պարզել է Էրմիտաժի աշխատակից Վալերի Կարպովը ով ուսումնասիրելուց հետո նշել է, որ նկարը Ռուբենսը նկարել է 1601 թվականին և սա համարվում է հենց օրիգինալ գործը։
Ավելի վաղ այս կտավը պահվում էր Էրմիտաժում, սակայն 1976 թվականին այն հանձնվում է Ուրալի երկրմասի թանգարանին։