Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Չելսի»
Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում, կարող է վերադառնալ «Չելսի»։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Կայքը նշում է, որ լոնդոնյան ակումբն առաջիկա 2 տրանսֆերային շուկայի ընթացքում չի կարող գնել ինչ-որ ֆուտբոլիստի, այդ իսկ պատճառով նրանք ուզում են վերադարձնել Մորատային։ Մադրիդյան ակումբը կարող է Մորատային պահել իր թիմում, եթե վճարի նրա տրանսֆերային ամբողջ գինը՝ 50 միլիոն եվրոն։ Իսպանացին էլ իր հերթին ակնարկել է, որ ցանկանում է մնալ Իսպանիայում։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Մորատան մասնակցել է 15 հանդիպման և դարձել 6 գոի հեղինակ։