«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է». Անգելա Մերկելը խոսել է իր առողջական վիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրություն չի տվել, թե ինչու է նորից դող ունեցել։ Պատասխանելով իր առողջական վիճակի մասին հարցերին` նա նշել է, որ իրեն շատ լավ է զգում։
Սակայն նա չի նշել, թե արդյոք իր առողջական վիճակի վատթարացման համար դիմել է բժիշկներին, թե՞ ոչ։ Նա մասնավորապես նշել է․ «Վստահ եմ, որ սա ինչպես ինքն իրեն եկել է, այնպես էլ ինքն իրեն գնալու է։ Այլ առանձնահատուկ բան ասել չեմ կարող։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրա ինքնազգացողությունը երկու անգամ վատացել է։