«Ժամանակ». Իշխանության անճարակությունը. Երևան-Արմավիր երթուղին բաժին կհասնի այլ սեփականատիրոջ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը:
Չի բացառվում, որ իշխանությունների, այսպես կոչված, անճարակությունը ունի իր տրամաբանական բացատրությունը, և երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ: Սեփականության վերաբաշխման գործընթացը ամբողջ թափով շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում