«Միլան»-ը համաձայնության է եկել «Ռեալ»-ի ֆուտբոլիստի հետ
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Տեո Էրնանդեսը մոտ է «Միլան» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկանում ենք Gazzeta dello Sport կայքից, իտալական ակումբը համաձայնության է եկել արքայական ակումբի հետ և կվարձակալի ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերը 20 միլիոն եվրոյով գնելու համար։
Ֆուտբոլիստն ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և տարեկան կստանա 1,8 միլիոն եվրո։