Պաշտոնական․ «Միլան»-ը զրկվեց Եվրոպալիգային մասնակցելու ուղեգրից
Սպորտային դատարանի որոշման հիման վրա իտալական «Միլան»-ը կզրկվի Եվրոպալիգային մասնակցելու ուղեգրից, քանի որ խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։
Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքէջից։
Այս դեպքում միլանյան ակումբի փոխարեն Եվրոպալիգային Իտալիայից կմասնակցի «Ռոմա»-ն, իսկ «Տորինո»-ն կմասնակցի անցումային խաղերին։