«Բարսելոնա»-ն Անտուան Գրիզմանի համար կվճարի 126 միլիոն եվրո
Անտուան Գրիզմանը առաջիկա օրերին կդառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Ակումբները միասին բանակցում են Գրիզմանի տրանսֆերի շուրջ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը Գրիզմանի տրանսֆերի համար կվճարի մոտ 126 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ Գրիզմանի տրանսֆերին կատալոնական ակումբը կարող է միացնել նաև պաշտպան Նելսոն Սեմեդուին։
Այսկերպ ակումբը ցանկանում է գումար խնայել, որպեսզի կարողանա գնել Նեյմարին։