Բուֆֆոնը 1 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուս»-ի հետ
Դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մոտ է «Յուվենտուս» վերադարձին։
Ինչպես տեղեկանում ենք Goal.com կայքից, 41-ամյա դարպասապահը համաձայնեցրել է 1 տարվա պայմանագիր թուրինյան ակումբի հետ, ինչի դիմաց նա կստանա 1,5 միլիոն եվրո։
ՊՍԺ-ում նա տարեկան վաստակում էր 8 միլիոն եվրո։ Ավելի վաղ Բուֆֆոնը նշել էր, որ լքում է փարիզյան ակումբը։
Հիշեցնենք, որ նա Փարիզ եկավ նախորդ ամռանը։