Նախկին պաշտոնյա միլիոնատերերը առոք-փառոք իրենց տունն են կառուցել և վայելում են. Արման Բաբաջանյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նիստի ժամանակ թվարկեց նախկին պաշտոնյաների կողմից ձեռք բերված սեփականությունները և նկատեց, որ նրանք հիմա առոք-փառոք այն վայելում են:
Իր հարցն ուղղելով Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ են լինելու այն սեփականությունների հետ, որոնք ձեռք են բերվել նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Հայկազ Բաղմանյանի, Սեյրան Սարոյանի, Վարդան Հարությունյանի և մյուսների տների հետ:
«Ի վերջո 2000-ական թվականներին հանրային սեփականություն համարվող տարածքն ապօրինի խլվել է երևանցիներից և հիմա միլիոնատերերն առոք-փառոք իրենց տունն են կառուցել և վայելում են։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս հարցը և Դուք՝ որպես նոր մարդ այս կարևոր հիմնարկում, ինչպե՞ս եք պատկերացնում սրա լուծումը»,- հարցրեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում