Վրաստանում հրաժարվել են դիվանագիտական երաշխավորություն տալ Ռուսաստանի քաղաքացիներին
Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվատիսիաշվիլին հրաժարվել է դիվանագիտական երաշխավորություն տալ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին համարելով, որ առանց այդ էլ ռուսների կյանքին վտանգ չի սպառնում Վրաստանում:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով արգելվում էր ռուս ավիափոխադրողներին թռիչքներ կատարել դեպի Վրաստան:
Բացի այդ, ռուս տուրօպերատորներին խորհուրդ էր տրվել չվաճառել տուր փաթեթներ դեպի Վրաստան: Պետությունը պարտավորվել էր ապահովել Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք: