Nike ընկերությունը դադարեցրել է իր մի քանի սպորտային կոշիկների վաճառքը Չինաստանում
Աշխարհահռչակ Nike ընկերությունը Չինաստանում դադարեցրել է իր մի քանի տեսակ սպորտային կոշիկների վաճառքը:
Ընկերությունը ստիպված էր նման քայլի գնալ այն բանից հետո, երբ ընկերության կոշիկները գովազդող ճապոնացի մոդել Ձյուն Տակախասին իր Instagram-ի էջում գրառում էր կատարել, որով իր աջակցությունն էր հայտնում Հոնկոնգի ցուցարարներին:
Տակախասին գրառումը կատարել էր Nike Undercover աքաունթում, ինչից հետո ընկերությունը ստիպված էր եղել հետ կանչել Nike Undercover շարքի սպորտային կոշիկների պատվերները: