Աննա Կարապետյանը երախտամոռ չէ․ հիշել ու շնորհակալություն է հայտնել իր հովանավորյալին
Հանրապետականների սև իշխանության տարիներին Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի դուստրը` Աննա Կարապետյանը, որն, աչք փակելով այն հանգամանքի վրա, որ հայրը բանտում է հայտնվել ՀՀԿ-ի ժամանակ, մեծագույն սիրով աշխատել է Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ՝ հանդիսանալով նրա օգնականը, այժմ էլ նույն մեծագույն սիրով աշխատում է սև Հանրապետականին մերժող թավշյա իշխանավորների հետ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, եթե ավելի վաղ կառավարությունում Արարատ Միրզոյանի օգնականն էր և ունի Միրզոյանի աջակցությունը, հընթացս որոշել է շնորհակալություն հայտնել իր հովանավորյալին՝ իրեն ոչնչից պատգամավոր դարձնելու համար և Արարատ Միրզոյանի համար երկնել է օրենքի մի նախագիծ, որով կընդլայնի նրա լիազորությունները։
Կարապետյանը, որն իր պատգամավորության լռակյաց ընթացքում ձեռք բերեց նաև ամենապասիվ պատգամավորի տիտղոսը, իսկ օրեր առաջ էլ տիտղոսների շարքն ավելացրեց ևս մեկով՝ իր սեքսուքալ հագուկապի հաշվին, առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին», և Ազգային ժողովի նախագահին իրավունք տալ մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին։
Կառավարությունն այս նախագիծն այսօր ընդունեց և ուղարկեց Ազգային ժողով, որտեղ էլ իմքայլականները միաբերան կդակեն, և Արարատ Միրզոյանն այսուհետ կհայտնվի Անվտանգության խորհրդում, որը գործադիր մարմին է, և որի կազմում լինում են միայն գործադիրի անդամներ։
Աննա Կարապետյանի համար որևէ այլ օրենսդրական կարգավորման ենթակա խնդիր, պարզվում է՝ չկա․ միակ ակտուալ և հրատապ հարցն իր հովանավորի լիազորությունների ընդլայնումն է, որին էլ տիկինն ի խորոց սրտի ձեռնամուխ է եղել՝ որպես երախտագիտության առհավատչյա։
NEWSPRESS.am