Դավիթ Տոնոյանը նշել է, որ պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ ձեռք բերելու վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր գրառմամբ տեղեկացրել է, որ պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ:
Նա մասնավորապեա գրել է.
«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»։