«Ես կվերադառնամ «Բարսելոնա», բայց….». Պեպ Գվարդիոլան խոսել է
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ կվերադառնա «Բարսելոնա», բայց ոչ թիմի նախագահի պաշտոնում: Նա, մասնավորապես, նշել է. «Ես կվերադառնամ «Բարսելոնա», բայց ոչ նախագահի պաշտոնում:
Այդպիսի պաշտոն զբաղեցնելու համար պետք է պատրաստվածություն և ժամանակ, որն ինձ մոտ չկա: Ես ձգտում եմ լինել լավ մարզիչ և գործերն այդքան էլ վատ չեն գնում, բայց նախագահը ուրիշ է:
Պաշտոնական ընթրիքները շատ տխուր են»-կատակել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ նա 2008-2012 թվականներին մարզել է «Բարսելոնա»-ն: